Իսրայելը նորարարական լուծումներ է փնտրում անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելն արագորեն որոնում և մշակում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նորարարական և տեխնոլոգիական լուծումներ՝ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից մարտական ​​անօդաչու թռչող սարքերի արձակման ֆոնին, որոնցից մի քանիսին հաջողվում է ներթափանցել երկրի խորքերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը տեղեկացրել է, որ երկրի հարավում գտնվող փորձադաշտում անցկացվել է մրցութային միջոցառում՝ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Գիլա Գամլիելի և պաշտպանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որի ընթացքում իսրայելցի մշակողները ցուցադրել են նորարարական լուծումներ անօդաչու թռչող սարքեր որսալու ոլորտում:

«Մրցույթին մասնակցել են ութ իսրայելական խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Elbit Systems-ը, Rafael-ը և Israel Aerospace Industries-ը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի խափանման համար տեխնոլոգիական լուծումներ ներկայացնող ստարտափներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մասնակիցները ցուցադրել են իրենց անօդաչու թռչող սարքերի որսման համակարգերի նախատիպերը և դրանց հնարավորությունները թռիչքների տարբեր միջակայքերում և բարձրություններում։

Միջոցառման ժամանակ Գալանտն ասել է, որ Իսրայելի համար անօդաչու սարքերի սպառնալիքը գալիս է տարբեր ուղղություններից, քանի որ Իրանը անօդաչու սարքեր է մատակարարում Լիբանանին, Եմենին և Իրաքին, ինչպես նաև ինքն է դրանք գործարկում։

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան