Եվրոպա

ՀՀ ԲՏԱ նախարարը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է նիդերլանդական ընկերությունների ՀՀ շուկա մուտք գործելու հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է նիդերլանդական ընկերությունների ՀՀ շուկա մուտք գործելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարար Հայրապետյանը, ներկայացնելով ԲՏԱ նախարարության կողմից նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները, ծրագրերը, տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու նոր ռազմավարության մշակման գործընթացներն ու տեսլականը, բարձր տեխնոլոգիաները համարել է ՀՀ տնտեսության զարգացման քաղաքականության ամենաարդյունավետ գործիքներից մեկը՝ հաշվի առնելով երկրում ոլորտի առկա ներուժը:

Նախարարն այս համատեքստում անդրադարձել է Նիդերլանդների հետ փոխշահավետ համագործակցությանը՝ թվային փոխակերպման քաղաքականության, կիբեռանվտանգության և Հայաստան եվրոպական տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ներգրավման հնարավորություններին՝ կարևորելով նիդերլանդական հարուստ փորձն ու ձեռքբերումները, ինչպես նաև արդեն իսկ հաջողված երկուստեք փոխգործակցությունն ու Հայաստանում ոլորտի զարգացմանն ուղղված Նիդերլանդների կողմից ցուցաբերած աջակցությունը:

Դեսպանն իր հերթին ներկայացրել է փոխգործակցության հնարավոր ուղղությունները՝ մասնավորապես, անդրադառնալով կիբեռանվտանգության, կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռպաշտպանության վերաբերյալ մոտեցումների, տեխնիկական զարգացման ներկա պայմաններում ռիսկերի նվազեցման, թվային փոխակերպման, ինչպես նաև ստարտափների էկոհամակարգի զարգացմանն ուղղված քաղաքականությանն ու մեխանիզմներին: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ակտիվացնել համագործակցությունը քննարկված հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում