Հայաստանի և Ղազախստանի նախագահները քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդելու հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ բանակցությունների ընթացքում երեքշաբթի օրը Աստանայում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ երկու երկրների նախագահների բանակցությունները կայացել են «Ակորդա» նախագահական նստավայրում: Ջերմորեն ողջունելով պաշտոնական այցով Ղազախստան ժամանած ՀՀ նախագահին՝ Ղազախստանի ղեկավարը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է երկու պետությունների համագործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնելու հարցում։

«Վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կնպաստեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Մենք կարևորում ենք բարձր մակարդակով պարբերաբար տեղի ունեցող հանդիպումները, որոնք ղազախ-հայկական գործընկերության ամուր հիմքն են: Ղազախստանում շատ են գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Ղազախական հողում ջերմ զգացմունքներ են տածում հայ ժողովրդի նկատմամբ: Ղազախստանի համար Հայաստանը հուսալի և ժամանակով փորձված սերտ գործընկեր է։ Մեր ժողովուրդները կապված են բարեկամության ամուր կապերով, ընդհանուր պատմությամբ և համանման մշակութային ու մարդասիրական արժեքներով։ Գոհունակությամբ եմ նշում, որ մեր երկկողմ հարաբերությունները դինամիկ և առաջանցիկ կերպով զարգանում են բոլոր ուղղություններով»,- ընդգծել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նա ընդգծել է, որ այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև Բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակը, ձևավորվել է երկկողմ հարաբերությունների ամուր ինստիտուցիոնալ հիմք։ 

«Առևտրատնտեսական փոխգործակցությանը զուգահեռ ակտիվորեն զարգանում են մեր ժողովուրդների մշակութային և հումանիտար կապերը։ Անցյալ տարի Երևանում անցկացվել են Հայաստանում ղազախական թատրոնի օրերը։ Հաջորդ տարի ձեր երկրում նախատեսվում է կազմակերպել Ղազախստանի մշակույթի տասնօրյակ։ Այսօր հանդիսավոր կերպով կբացենք Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերը»,- հայտարարել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Հայաստանի և Ղազախստանի նախագահները բանակցությունների ընթացքում քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտային և լոգիստիկ, գյուղատնտեսության, ֆինանսական, մշակութային և հումանիտար, ինչպես նաև թվայնացման ոլորտներում համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի։

Հայերեն العربية English Français Русский

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում