Կանադան արտաքսել է Հնդկաստանի բարձրաստիճան դիվանագետների՝ սիկհ առաջնորդի սպանության հետ նրանց ենթադրյալ առնչության պատճառով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադան արտաքսել է 6 հնդիկ դիվանագետի, այդ թվում՝ գերագույն հանձնակատարին, քանի որ նրանք, ըստ Օտտավայի, առնչություն ունեն սիկհ անջատողական առաջնորդի սպանության հետ։ Իր հերթին Հնդկաստանն արտաքսել է 6 բարձրաստիճան կանադացի դիվանագետի, այդ թվում՝ գերագույն հանձնակատարին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 2023 թվականին հայտարարեց, որ «հստակ» վկայություններ ունի, որոնք ցույց են տալիս «Հնդկաստանի կառավարության գործակալների առնչությունը» երկրում սիկհ առաջնորդ Հարդիփ Սինգհ Նիջարի սպանությանը, ինչպես նաև այնպիսի գործողություններին, որոնք «զգալի սպառնալիք են ներկայացնում հասարակական անվտանգության համար»։

Հնդկաստանը հերքել է Թրյուդոյի մեղադրանքները և Կանադայի վարչապետին մեղադրել «քաղաքական օրակարգ» առաջ տանելու մեջ։

Կանադայի ոստիկանությունը հոկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հնդկաստանի կառավարությունն ընդարձակ արշավ է սկսել Կանադայում բնակվող հնդիկների դեմ, որոնք նաև ներառում են սպանություններ և շորթում։ Ըստ ոստիկանության՝ Հնդկաստանը նաև կազմակերպված հանցավորությունն օգտագործել է Կանադայի հարավ-ասիական համայնքի դեմ և միջամտել ներքին գործընթացներին։ 

Հնդկաստանը կանադացի դիվանագետներին կարգադրել է երկիրը լքել մինչև հոկտեմբերի 19-ը։ Նյու Դելին նաև հայտարարել է, որ Կանադայից հետ է կանչում իր գերագույն հանձնակատարին և թիրախավորված դիվանագետներին, որովհետև վստահ չէ, որ նրանց անվտանգությունը հնարավոր է երաշխավորել։ Հնդկաստանի այս հայտարարությունը հակասում է Կանադայի հայտարարությանը, որ Օտտավան արտաքսել է դիվանագետներին։

Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հայտարարել է, որ իր կառավարությունը Հնդկաստանից խնդրել է դիվանագիտական անձեռնմխելիությունից զրկել վեց դիվանագետներին, որպեսզի կանադական քննչական գործակալությունները կարողանան նրանց հարցաքննել։ Սակայն քանի որ Հնդկաստանը չի համագործակցել, Կանադան ստիպված է եղել արտաքսել դիվանագետներին։

«Մենք Հնդկաստանի հետ բախման չենք ձգտում։ Բայց մենք հանգիստ չենք նստի, մինչ որևէ այլ երկրի գործակալները կապված են կանադացիներին սպառնալու, հետապնդելու կամ նույնիսկ սպանելու ջանքերի հետ», - հայտարարել է Ջոլին։

2023 թ. հոկտեմբերին Կանադան ավելի քան 40 դիվանագետի էր հետ կանչել Հնդկաստանից, քանի որ Նյու Դելին Օտտավային խնդրել էր նվազեցնել իր դիվանագիտական ներկայությունը երկրում։ 

Սինգհ Նիջարը սպանվել էր 2023 թ. հունիսի 18-ին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում՝ սիկհական տաճարի դիմաց, երկու դիմակավորված անձանց կողմից։ Նրա սպանությունը մեծ զայրույթ է առաջացրել Կանադայում սիկհերի համայնքի շրջանում, որը Հնդկաստանի սահմաններից դուրս գտնվող սիկհերի ամենամեծ համայնքն է՝ 770 000 անդամներով։

Հայերեն Русский

«Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել Վարդենիս համայնքի կանանց

Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից

Հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցը

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա MQ-1 տիպի անօդաչու թռչող սարք է խոցել

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Հունաստանի ափերի մոտ  25 մարդ է անհետ կորել միգրանտներով նավի խորտակումից հետո. AFP

Գեղարքունիքի 2 դպրոց մրցանակային տեղեր է զբաղեցրել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլում

Գեղարքունիքի մարզի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մարզի տարբեր բնակավայրերում

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ