Շրի Լանկան ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ կներկայացնի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկան որոշել է ԲՐԻԿՍ-ին և Զարգացման նոր բանկին անդամակցության հայտ ներկայացնել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին երկրի արտաքին գործերի նախարար Վիջիթա Հերաթը հայտարարել է Կոլոմբոյում դիվանագիտական ​​կորպուսի հետ հանդիպման ժամանակ։

«Շրի Լանկան որոշել է ԲՐԻԿՍ-ին և Զարգացման նոր բանկին անդամակցության հայտ ներկայացնել... Ես արդեն ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների իմ գործընկերներին նամակներ եմ ուղարկել աջակցության խնդրանքով», - ասվում է Հերաթի հայտարարության մեջ, որը հրապարակել է Շրի Լանկայի արտգործնախարարությունը։ 

Նախարարը նշել է, որ խորհրդարանի առաջիկա ընտրությունների պատճառով ո՛չ ինքը, ո՛չ նախագահը չեն կարողանա մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը հոկտեմբերի 23-24-ին կկայանա Կազանում։

«Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը կներկայացնի Շրի Լանկան և պաշտոնապես կհայտարարի անդամակցության վերաբերյալ մեր խնդրանքի մասին», - հավելել է արտգործնախարարը։

Աշխարհ

Կուբան ԲՐԻԿՍ-ին միանալու պաշտոնական հայտ է ներկայացրել

 

Հայերեն English Русский