Երևան

«Գլխացավերի վարման արդի մոտեցումները» խորագրով միջազգային գիտաժողով՝ Երևանում

1 րոպեի ընթերցում

«Գլխացավերի վարման արդի մոտեցումները» խորագրով միջազգային գիտաժողով՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում անցկացվում է «Գլխացավերի վարման արդի մոտեցումները» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր, գիտնական Յես Օլեսենին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

Բժշկագիտական և առողջապահական բարեփոխումներին ուղղված միջազգային գիտաժողովին մասնակցում են 1000-ից ավելի բժիշկներ:

Առողջապահության ոլորտի հայ մասնագետների հետ իր փորձով և գիտական ուսումնասիրություններով է կիսվել Յես Օլեսենը:

Գիտաժողովին զուգահեռ անցկացվում է նաև Healhcare (հիլսքեըր) EXPO Armenia 2024 առողջապահական ցուցահանդես, որին մասնակցում են ավելի քան 150 ընկերություններ:

Աշխարհահռչակ գիտնականի այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Ավան բժշկական կենտրոնում վերաբացվեց Յես Օլեսենի անունով ախտորոշիչ սենյակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում