Հայաստան

Կահավորվել է Նորատուսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը

1 րոպեի ընթերցում

Կահավորվել է Նորատուսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը

ԳԱՎԱՌ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջերս կահավորվել է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, 9-ից 10-րդ դարի կառույց համարվող Նորատուսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ և  լուսասյուներ։

Իրականացված աշխատանքների համար ծախսվել է 3 միլիոն 200 հազար  դրամ, որը հատկացվել է  Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեից։ 

«Նորատուսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 9-10 դարերի հայ ճարտարապետության գոհարներից է, զբոսաշրջային գրավչության կարևոր կառույց, ուր տարվա ընթացքում հազարավոր  տուրիստներ են այցելում թե՛ Հայաստանից, թե՛ արտասահմանյան տարբեր երկրներից։ Այս ծրագրի իրականացման շնորհիվ արդեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին զբոսաշրջիկներին կդիմավորի կահավորված բակով, ինչպես նաև՝ գիշերային լուսավորվածությամբ»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում