Եվրոպա

ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցություններում համաձայնեցվել է ոլորտում համագործակցության 2025-ի ծրագիրը՝ տասնյակ միջոցառումներով

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցություններում համաձայնեցվել է ոլորտում համագործակցության 2025-ի ծրագիրը՝ տասնյակ միջոցառումներով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում հոկտեմբերի 9-10-ը տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության և միջազգային համագործակցության վարչություններում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացման հեռանկարները։ Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա զարգացման միտումները և այդ համատեքստում կարևորել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կերպափոխման ընթացքը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել և երկուստեք գոհունակություն են հայտնել 2024 թվականի երկկողմ պաշտպանական համագործակցության ընթացքի վերաբերյալ, ընդգծել են այն զարգացնելու զգալի ներուժը։ Քննարկումների արդյունքում համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է տասնյակ միջոցառումներ՝ փորձի փոխանակման, կրթության և վարժանքի, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում