Իրավունք

Անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող ուսուցիչը կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

Անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող ուսուցիչը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող ուսուցիչը, որին ԱԱԾ-ն հոկտեմբերի 10-ին բերման էր ենթարկել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցից, կալանավորվել է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ, ՔԿ-ից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը վերաբերում է անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողությանը, որը  կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, իսկ 3-րդ կետը ենթադրում է, որ հանցագործությունը կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում