ЕРЕВАН, АРМЕНИЯ- 30 Сентября 2024: Заместитель Министра территориального управления и инфраструктур Республики Армения Акоб Варданян во время сессии "Перспективы и преимущества участников общего электроэнергетического рынка ЕАЭС при централизованной торговле электрической энергией" в рамках ЕЭФ 2024
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Վարդանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն։
Հակոբ Վարդանյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսին։