Fastex-ը` WCIT 2024-ին. ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 4-7-ն  անցկացվել է  WCIT 2024 «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակում» խորագրով միջոցառումների շարքը։ Fastex-ը համաժողովի գլխավոր գործընկերն էր։

 «WCIT-ն հանդիսանում է ոլորտի կարևորագույն միջոցառում, որն անցկացվում է արդեն 28-րդ անգամ։ Համաժողովը մեկ հարկի տակ է համախմբում ոլորտի առաջատարներին, նորարարական տեխնոլոգիաներով հետաքրքրվողներին՝  ստեղծելով  նպաստավոր պայմաններ տնտեսության զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման համատեքստում»,- նշել է WITSA-ի գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ի. Քուն։

Fastex-ը՝ որպես միջոցառման գլխավոր գործընկեր, ներկայացրել է իր Web3 պրոդուկտները, ներառյալ՝ Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Wallet-ը, Fastex Card-ը,  AKNEYE, ftNFT հարթակը, YoCerebrum մետավերս տիրույթը և YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ 

WCIT 2024-ի կարևոր մաս են կազմել պանելային քննարկումները՝  ոլորտի համաշխարհային կարևոր դեմքերի մասնակցությամբ։ Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը եղել է խոսնակների ցանկում։ Վերջինս ելույթ է ունեցել «Վերափոխված ֆինանսներ․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագան» թեմայով։ Քննարկումը վարել  է  FinTech Armenia-ի գործադիր տնօրեն Ստեֆան Լուկասը։ Պանելային քննարկման մասնակիցների շարքում են եղել  Next Legacy-ից Ջոն Այլաջյանը, Cognaize-ի խորհրդատու Արա Աբրահամյանը, Molengeek-ի գործադիր տնօրեն Իբրահիմ Օուսարին,  Web3 Foundation-ի համահիմնադիր և Blockstars-ի գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը։ 

Վախթանգ Աբրահամյանը, անդրադառնալով ոլորտում առկա փոփոխություններին, ասել է․ «Մրցակցությունը տանում է փոփոխությունների: Այս գործընթացը չի վերաբերում միայն ֆինանսական ոլորտին, ֆինթեք ընկերություններին և ստարտափ նախագծերին։  DeFi, կրիպտո ավանդի և  վարկային հարթակներն այսօր P2P թիրախային խմբի համար կարող են այլընտրանքային տարբերակ հանդիսանալ։ Պետք է սերտ գործակցել և հասկանալ՝ որոնք են փոխակերպումների լավագույն լուծումները բանկային ոլորտի համար»։  

WCIT 2024-ի կարևոր դրվագներից է  եղել SpaceX և Tesla ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկի ուղերձը համաժողովի մասնակիցներին, որը փոխանցվել է ամերիկահայ գործարար Ռազմիգ Հովագիմյանի միջոցով։ Իլոն Մասկը հույս է հայտնել, որ հաջորդ անգամ կայցելի Հայաստան։ Նա խոսել է  Starlink-ը Հայաստան բերելու ծրագրերի  և տեղական շուկայում Web3 համայնքի հետ արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ուսումնասիրելու պատրաստակամության մասին։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով

Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: 

Հայերեն Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից