Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Fastex-ի և Fast Bank-ի հրավերով ելույթ է ունեցել  համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։ Վերջինս ներկայիս ժամանակաշրջանի ամերիկյան ամենահայտնի փոփ արտիստներից է, ով վաճառել է ավելի քան 250 մլն սինգլ ամբողջ աշխարհում և 14 պլատինե սինգլ՝ ԱՄՆ-ում։ Ամերիկյան աստղին Հայաստանում ուղեկցել են 30 արտիստներ, որոնց թվում են եղել նաև համաշխարհային ճանաչում ունեցող Լես Թվինս եղբայրները։ Վերջիններս ելույթ են ունեցել Բեյոնսեի  “Renaissance” համաշխարհային շրջագայության ընթացքում։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը, անդրադառնալով միջոցառմանը, նշել է․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որ մեզ են վստահել այս մասշտաբային իրադարձության բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպելու կարևոր գործը։ Մենք արել ենք հնարավոր ամեն բան, որ հանդիսատեսը վայելի այս շքեղ համերգը և երեկոյից  ստանա անմոռանալի տպավորություններ»։

 

Բացման արարողության ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը ոգեշնչված է եղել  մարդկային էության լավագույն դրսևորումներով։ Երաժշտությունն ուղեկցվել է արհեստական բանականության միջոցով գեներացված լուսային տպավորիչ շոուով։

«Երաժշտությունը միավորում է մարդկանց։ Իմ գլխավոր առաքելությունն է կյանքի ցանկացած դրվագում երաժշտությանը տալ կարևոր նշանակություն։  Մեծ պատիվ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ բացել WCIT 2024-ի միջոցառումների շարքը։ Մենք ցանկանում ենք երաժշտության միջոցով  ընդգծել Հայաստանի մասնակցության կարևորությունը համաշխարհային նմանատիպ իրադարձություններին», - նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 

Հավելենք, որ բացման համերգին ամբողջ հրապարակը երգել է արտիստի ամենահայտնի հիթային կատարումները՝ “Swalla”, “Jalebi Baby” և շատ սիրված այլ հիթեր։ Դերուլոն ներկայացրել է նաև իր նոր՝ “Make Me Happy” երգը, որն այսօր սոցիալական հարթակներում  թրենդային է։ Համերգն ամփոփվել է շքեղ հրավառությամբ։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով

Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Հայերեն

Էջմիածնում անասնագոմի տանիք և 3 խմ անասնակեր է այրվել

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիր Միքայել Միքայելյանը խաղերում մեծ խորհուրդ է տեսնում