Pandai Education ընկերությունն արժանացավ WITSA ստարտափների համաշխարհային գավաթին WCIT2024/DigiTec շրջանակում

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիան ներկայացնող Pandai Education ընկերությունն արժանացել է Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի՝ WITSA-ի համաշխարհային գավաթին (WITSA World Cup (WWC))։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին WCIT2024/DigiTec-ից, «Զոհարի մարտահրավերի գավաթ»-ի (Zohari Challenge Trophy) համար իրենց նորարարական լուծումներով մրցել են 16 ստարտափներ և տեխնոլոգիական ընկերություններ աշխարհի 10 երկրներից, որոնց գործունեության շրջանակն ընդգրկում էր կյանքի բոլոր ոլորտները՝ կրթություն, առողջապահություն, բանկային գործ, առևտուր, թվային գովազդների օպտիմալացում, այլ։

«WITSA համաշխարհային գավաթը կարևոր մրցանակ է, որը խթանում է գլոբալ տեխնոլոգիական նորարարությունը։ Համախմբելով աշխարհի խոստումնալից ձեռնարկատիրական մտքերը՝ մենք նպաստում ենք աջակցության, գործընկերության և ներդրումների էկոհամակարգի զարգացմանը, որոնք կձևավորեն տեխնոլոգիաների ապագան»,- միջոցառման ավարտին նշել է Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) տնօրեն դոկտոր Դեն Ի Քհուն։

«WITSA-ի համաշխարհային գավաթի մրցանակաբաշխությունը (WITSA World Cup (WWC)) տեղի ունեցավ WCIT2024/DigiTec-ի շրջանակներում, Երևանում, հոկտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Մրցույթին մասնակցում էին ստարտափներ 10 երկրներից (Իսպանիա, Ռումինիա, Հունաստան, Հայաստան, Հորդանան, Մալայզիա, Եգիպտոս, Հունաստան, Միացյալ Թագավորություն, Բահրեյն), որոնցից յուրաքանչյուրում անց էր կացվել մրցույթի տեղական փուլը և հաղթողները ներկայացնում էին իրենց երկիրը Հայաստանում անցկացվող համաշխարհային գավաթի խաղարկման ընթացքում։

WITSA-ի համաշխարհային գավաթում Հայաստանը ներկայացնում էին Երևանում օգոստոսին հաղթող ճանաչված Text'nPayMe և AllClean ստարտափները՝ ցուցադրելով նորարարական մոտեցումներն ու ազդեցիկ լուծումների հայկական ներուժը։ 

WCIT2024/DigiTec-ի շրջանակներում հոկտեմբերին, երեք օր շարունակ ստարտափ ընկերությունները ներկայացրին իրենց գաղափարներն ու գործունեությունը․ եզրափակչում մրցեցին Մալայզիայից ժամանած երկու ընկերություններ։

Հաղթող ճանաչված Pandai Education ընկերության հարթակը, օգտագործելով անհատականացված կրթական գործիքներ և գնահատման մեթոդաբանություն, խթանում է ուսուցման գործընթացը։ Այն գրավել էր ժյուրիի ուշադրությունն իր մասշտաբայնությամբ և ազդեցությամբ ինչպես ուսուցիչների, այնպես էլ ուսանողների շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

«Pandai Education-ի հաղթանակը կարևոր ձեռքբերում է ոլորտի համար, և մենք անչափ հպարտ ենք տեսնելու մրցույթի եզրափակչում մրցող կազմակերպությունները, որոնք ներկայացրին իրենց նորարարությունները։ WITSA համաշխարհային գավաթը ստեղծվել է խթանելու և տարածելու համար տեխնոլոգիական առաջընթացը սահմաններից դուրս, և Pandai-ի հաղթանակը լավագույնս արտացոլում է այն գլոբալ ազդեցությունը, որը այս մրցույթը կարող է ունենալ։ Այս միջոցառումը նշանավորում է նորարարությունը, ձեռնարկատիրությունը և համագործակցությունը, որոնք WITSA-ի առաքելության հիմնաքարերից են»,- նշել է Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA), նախագահող դոկտոր Շան Սիան։

Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում տեղի ունեցավ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը Մարզահամերգային համալիրում, որի շրջանակում անցկացվեց նաև ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում։ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհային հարթակ դարձավ՝ միավորելով մեկ հարկի տակ միջազգային և լոկալ մի շարք խոսնակների։

Հայկական ստարտափների մասին, որոնք մասնակցում էին WITSA-ի համաշխարհային գավաթի մրցաշարին՝

Text'nPayMe-ն վճարային նորարարական հավելված է, որը մասնագիտացած է բանկերի, ֆինանսական կորպորոցիաների, հեռահաղորդակցության և առցանց խանութների համար՝ առաջարկելով վճարային նորարարական լուծումներ։ 

Allclean-ը բնակելի տարածքների մաքրման ընկերություններին և տարածքների սեփականատերերին կապող հարթակ է՝ նպատակ ունի դյուրինացնելու մաքրման գործընթացը:

WCIT-ի մասին. Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու համար տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

                         Կայքէջ։ https://wcit2024-digitec.com 
                          Facebook: https://www.facebook.com/wcit2024.digitec  

WCIT/DigTec-ի մասին. Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու համար տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

                  Կայքէջ։   https://wcit2024-digitec.com 
                 Facebook: https://www.facebook.com/wcit2024.digitec 

ԱՏՁՄ-ի մասին․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտի ավելի քան 160 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄ-ն նվիրված է արդյունաբերության աճին թիրախային նախագծերի միջոցով. հիմնադրել համապարփակ տեխնոլոգիական կրթություն Հայաստանում («Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ), դյուրացնել մուտքը համաշխարհային շուկա և փորձի փոխանակում կազմակերպված պատվիրակությունների միջոցով։
Բացի այդ, ԱՏՁՄ-ն զգալի ազդեցություն ունի նաև իրավական դաշտի վրա՝ քաղաքականության մշակման և կառավարության հետ համագործակցության միջոցով՝ խթանելով մրցակցային, բայց համագործակցային բիզնես միջավայրը։ ԱՏՁՄ-ն հայտնի է խոշոր միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ընդգծում են հայկական տեխնոլոգիական առաջընթացը։ Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, WCIT 2024-ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն մոտ 20 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի շնորհիվ ԱՏՁՄ-ն շարունակում է բարձրացնել Հայաստանի ներկայությունը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։

   Պաշտոնական կայքէջ՝ https://www.uate.org/  

ԴիջիԹեք-ի մասին․ «ԴիջիԹեք Էքսպոն» տարածաշրջանի ամենալայնածավալ տեխնոլոգիական ամենամյա ամենալայնածավալ միջոցառում է, որտեղ ավելի քան 100 թիմեր ներկայացնում են իրենց արտադրանքը, ծառայություններն ու ընկերությունները՝ հազարավոր B2B, կառավարական և B2C այցելուներին։

                  Facebook՝ https://www.facebook.com/digitec.armenia/  

                  Instagram՝  https://www.instagram.com/digitec.armenia/  

                 Youtube՝ https://www.youtube.com/@TheUATE/videos  
                  Կայքէջ՝ http://www.digitec.am 

 

Հայերեն English

Վարչապետ Փաշինյանի մոտ քննարկվել են Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները

Իջևանի զբոսայգու հողատարածքները համայնքին վերադարձնելու պահանջով 16 հայց է ներկայացվել

Էկոլոգիապես մաքուր՝ ամեն քայլում․ Երեմյան կաթնամթերքը շարունակում է տարաների հետվերադարձի ծրագիրը

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային առաջընթացը

Զովաբեր բնակավայրում մեկնարկել է «Հարեհաս» կրթական ծրագիրը

Արծվանիստում պահպանված վիմագիր սահմանախաչն իրավական փաստագիր է

Մեր բոլոր խոստումներին տեր ենք, Կասկադն էլ, մետրոն էլ կկառուցենք․ Ավինյան

Ո՞նց եք 20 000 դոլարը վճարել, երբ այն ձեր տարեկան աշխատավարձի կեսից ավելին է․ հարց՝ Ավինյանին

«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով

ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%