Տնտեսություն

Կցված քարտերի մնացորդները՝ Idram&IDBank հավելվածում

3 րոպեի ընթերցում

Կցված քարտերի մնացորդները՝ Idram&IDBank հավելվածում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Idram&IDBank հավելվածից օգտվելն արդեն ավելի հարմարավետ է, քան երբևէ։ Այսուհետ հավելվածում տեսանելի կլինեն ԱրՔա համակարգի բոլոր բանկերի կողմից թողարկված և օգտատիրոջ կողմից հավելվածին կցված քարտերի օնլայն մնացորդները։ 

Իդրամից հայտնում են, որ այս բարելավումը նախաձեռնել են բազմաթիվ օգտատերերի առաջարկների հիման վրա, և հիմա արդեն անմիջապես Idram&IDBank հավելվածում քարտի մնացորդը տեսնելու և իրենց գործարքների վերահսկողության հնարավորություն ունեն ոչ միայն IDBank-ի, այլ նաև այն ԱրՔա համակարգի կողմից թողարկված ցանկացած բանկային քարտի առցանց մնացորդը։ 

Իդրամից նաև հիշեցնում են, որ Idram&IDBank հավելվածում քարտ կցելը վայրկյանների հարց է, անհրաժեշտ է միայն մուտք գործել «Բանկինգ» բաժին, հաստատել, որ ծանոթացել եք պայմաններին, լրացնել քարտի տվյալները և վերջ, քարտը կցված է։ Արդեն կարող եք որպես վճարման աղբյուր ընտրել կցված քարտն ու միաժամանակ վերահսկել Ձեր քարտային մնացորդը։ 

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ հաճախորդների կողմից պահանջը կար․ «Բոլորիս համար էլ պարզ է՝ որքան հարմար է, երբ մի հավելվածում երևում են բոլոր քարտերիդ վրա առկա միջոցները, և հնարավոր է առանց լրացուցիչ գործողությունների պարզել մնացորդը։ Հույս ունենք, որ մեր հաճախորդներն ու օգտատերերը կգնահատեն նոր հնարավորությունը, իսկ բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն հանդիսանում Idram&IDBank հավելվածի օգտատեր, սա հրաշալի առիթ կծառայի», - ասել է Արսեն Քդենյանը՝ հավելելով, որ հավելվածում բարելավվել է նաև դեպի ԱրՔա համակարգի քարտեր փոխանցումների բաժինը, մասնավորապես՝ քարտից քարտ փոխանցման հաստատման փուլում էկրանին արդեն արտացոլվում է փոխանցման հասցեատիրոջ Անուն Ազգանուն Հայրանունը, այսինքն՝ փոխանցողը նույն պահին վստահ է լինում, որ ճիշտ հասցեով է ուղարկում գումարը։

Idram&IDBank հավելվածի հնարավորություններն անընդհատ ընդլայնվում են։ Իդրամի և IDBank-ի ռազմավարական համագործակցության շնորհիվ արդեն մի քանի տարի է, ինչ հնարավոր է կատարել բոլոր ֆինանսաբանկային ու վճարային գործարքները՝ օգտագործելով ընդամենը մեկ հավելված։ Թվային ապառիկից մինչև անհպում վճարումներ, փոխանցումներ, ժամանցի վայրերի տոմսերի գնում և շա՜տ ավելին․ այս ամենը վաղուց ընդամենը մի փոքր հատվածն է Idram&IDBank հավելվածի լայն գործիքակազմի, որի վրա շարունակաբար աշխատում են երկու ընկերությունները։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում