Հայաստան

Իջևան-Երևան երթուղին սպասարկող «GAZel»-ը կողաշրջվել է. կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Իջևան-Երևան երթուղին սպասարկող «GAZel»-ը կողաշրջվել է. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) հոկտեմբերի 9-ին ժամը 14:55-ի սահմանում վթարի է ենթարկվել: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, «GAZel»-ի կողաշրջման հետևանքով նախնական տվյալներով կա 7 տուժած և 2 զոհ:

Բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածներից հինգի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965 թ․ և Ս․ Մ․, ծնված 2009թ․)՝ կայուն ծանր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում