Քաղաքականություն

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեն, նիստի ընթացքում անդամ պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն ԱՊՀ շրջանակներում համագործակցության շուրջ և կորոշեն ԱՊՀ-ում 2025 թվականի նախագահողին։ 

Գագաթնաժողովում նախատեսվում է նաև քննարկել և ընդունել համագործակցության երկրների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանն ուղղված ուղերձ՝ կապված 1941-1945 թթ․-ի Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 80-ամյակի հետ, քննարկել Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները՝ ամրապնդելու ինտեգրացիոն համագործակցությունը և օրակարգային այլ հարցեր:

Ակնկալվում է, որ հանդիպմանը կընդունվեն նաև մի շարք հայտարարություններ։ 

ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում