Հայաստան

Գլխավոր դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք, 2,5 միլիարդ դրամ

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք, 2,5 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝

  • 29 անշարժ գույք.
  • 8 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 2 միլիարդ 551 մլն 100 հազար դրամ:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում