Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգն ԱԺ-ում է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգն ԱԺ-ում է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն Ազգային ժողովում է, այն դեռևս օրակարգ չընդգրկված նախագծերի շարքում է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծը մինչև լիագումար նիստում քննարկվելը նախ պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում:

Հայաստանի և Ադրբեջանի  սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել էր 2024 թվականի օգոստոսի 30-ին: Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը քննարկել և հաստատել էր կանոնակարգը՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։ 

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին կանոնակարգը Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել:

Նախագծի հիմնական զեկուցողը Մհեր Գրիգորյանն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում