ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել է նաև տեղի ունեցած նիստերի վերաբերյալ տեսանյութ։
«Վեհաժողովականները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի և օրեցօր դրա օջախների ընդլայնման վերաբերյալ: Քննարկումների առանցքում էր նաև Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ: