Մարդասիրությունը բուժքույրերի ամենամեծ առաքելությունն է. ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուժքույրական անձնակազմի համար Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը փորձի փոխանակման և մասնագիտական որակները բարելավելու ընդգրկուն հարթակ էր դարձել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունից, հոկտեմբերի 5-ին կենտրոնում տեղի ունեցավ «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողովը»։

«Մարդասիրությունը բուժքույրերի ամենամեծ առաքելությունն է։ Բուժման ընթացքում միջին բուժաշխատողների դերը գրեթե չի զիջում բժիշկների մեծ աշխատանքին։ Բուժքրոջ մասնագիտությունն ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում, մեծ սեր և հարգանք դիմացինի նկատմամբ։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ այստեղ հենց այդ առաքելությունն իրականացնելու մեծ պատրաստակամությամբ ու մարդասեր տեսակով եք օժտված»,-նշեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։ 

Այս ամենամյա դարձած միջոցառման նպատակն է բուժաշխատողներին տալ մասնագիտական որակավորումները բարձրացնելու, շարունակաբար կրթվելու և վերապատրաստվելու հնարավորություն։

Մասնագիտությամբ բուժքույր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն օրվա հատուկ հյուրերից էր և համաժողովի մասնակիցներին ողջունելիս առաջին հերթին նշեց, որ շատ ջերմ ու հարազատ միջավայրում է։

«Եթե նույնիսկ տարվա բոլոր օրերը ձեզ նվիրվեն, միևնույնն է քիչ կլինի։ Աշխարհի բոլոր դեղամիջոցները անզոր կլինեն, եթե բացակայեն ձեր հոգատարությունը, բարեհամբույր վերաբերմունքն ու համբերատարությունը։ Պրոֆեսիոնալ բուժքույրերը չեն բաժանվում իրենց մասնագիտությունից։ Նրանք իրենց մասնագիտության հետ ապրում են»,-համաժողովի մեկնարկին իր շնորհակալական խոսքում առանձնացրեց պատգամավորը։ 

Համաժողովի առաջնահերթություններից մեկը նաև հանրապետության սահմաններում եղած բժշկական հաստատությունների միջին բուժանձնակազմի ներգրավումը և այս գիտագործնական միջոցառման մասնակիցը դարձնելն է։ 

«Շարունակական կրթությունը կարևորելով՝ ՈՒԱԿ-ը կազմակերպում է տարբեր միջոցառումներ բուժքույրական անձնակազմի համար, իսկ այս համաժողովը ձևաչափով ամենամեծն է։ Բուժքույրերի համար նման մասշտաբի միջոցառումները մասնագիտական «ռեստարտ» են։ Մեր օրերում, երբ արհեստական բանականությունն անընդմեջ զարգանում է, շատ մասնագիտություններ անհետանում են, և կա կարծիք, որ բուժքրոջ մասնագիտությունը միակն է, որ չի անհետանա»,- միջոցառման կարևորության մասին խոսելիս ընդգծեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանը։ 

«Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողովին» ելույթ ունեցան նաև ՈՒԱԿ գլխավոր բուժքույր Մելանյա Վաթինյանը և  Հայաստանի բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը։ Զեկույցներ ներկայացրին ինչպես ՈՒԱԿ տարբեր բաժանմունքի բժիշկներ և բուժքույրեր, այնպես էլ մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Անգլիայից (տեսակապով), ՀՀ այլ բժշկական հաստատություններից։ 

 

Հայերեն

Երկրագնդի վրա սովի մատնված մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի

Բնակչության կյանքի միջին տևողության երկարացման և կյանքի որակի բարելավման գործում բուժքույրերի դերն անգնահատելի է․ Անահիտ Ավանեսյան

Երևանում մեկնարկել է Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը

Ղազարյանն առաջարկում է արգելել վերջին երկու տարում անվանափոխված կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին

«Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոն. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

Պաղեստինի ԱԳ նախարար Աղաբեկյան Շահինը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից պաղեստինցի պաշտոնյաների մուտքի վիզայի մերժումը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Huawei Technologies-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Չինաստանում օգոստոսին կատակլիզմներից վնասը գերազանցել է 5,3 միլիարդ դոլարը

ԵՄ-ն Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար ևս 3,3 միլիարդ եվրո կհատկացնի