Իրավունք

Աննա Վարդապետյանն ընդունել է Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալին

1 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանն ընդունել է Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերներին ՀՀ գլխավոր դատախազությունում և իր ջերմ ողջույններն է փոխանցել Ղրղզստանի գլխավոր դատախազ Մաքսատ Ասանալիևին:

Նուրբեք Քայիմովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ջերմ ընդունելության, Համակարգող խորհրդի նիստը Երևանում գերազանց կազմակերպելու համար և Մաքսատ Ասանալիևի ողջույններն ու ջերմ խոսքերն է փոխանցել ՀՀ գլխավոր դատախազին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում