Դավթաշենում 45 բարդիների առերևույթ ապօրինի հատման հանգամանքները քննվում են քրեական վարույթի շրջանակներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավթաշեն թաղամասում 45 բարդիների առերևույթ ապօրինի հատման հանգամանքները քննվում են քրեական վարույթի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

«2024 թվականի հոկտեմբերի 3-ին հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի 1-ին տուն հասցեի հարակից հատվածում բարդի տեսակի թվով 45 հատ ծառ է ապօրինի հատվել։

Դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 3-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասով (ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նույն օրը Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի 1-ին տան դիմաց կատարվել է դեպքի վայրի զննություն»,- նշված է գրառման մեջ:

Երևան

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հազ. դրամ է

Արձանագրվել է, որ տան պարսպի երկայնքով՝ մոտ 0.5 մետր դեպի դուրս հեռավորության վրա, առկա են 45 հատ բարդի տեսակի կտրված ծառեր։ Պարզվել է, որ ծառերը, որոնք, նախնական տվյալներով, գտնվել են համայնքապատկան հողատարածքում, կտրվել են նշված հասցեի բնակչի կողմից՝ բանվորների միջոցով։ Վերջինս կատարվածի առնչությամբ տվել է ցուցմունք։ 

Դեպքի վայրի զննությամբ վերցվել է էլեկտրական սղոցը, իսկ կտրված ծառերը տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի հատուկ պահպանվող տարածք։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներին։

Նշանակվել է դատաբուսաբանական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում նաև պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ։

Հայերեն

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ