Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հազ. դրամ է
1 րոպեի ընթերցում
![Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հազ. դրամ է](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/10/04/7T6Koh3kEP2lOQnV1PUUoVyOBtrNlnyGVc2WFVum.webp)
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17սմ կոճղի տրամագիծ ունեցող «Արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 ՀՀ դրամ։
Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։