ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հարավ-արևմտյան նահանգներում անցյալ շաբաթվանից մոլեգնող «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի։ «Հելեն»-ը դարձել է երկրի ամենամահաբեր փոթորիկը գրեթե 20 տարվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Զոհերի գրեթե կեսը բաժին է ընկնում Հյուսիսային Կարոլինա նահանգին։ Տասնյակ մարդիկ մահացել են Հարավային Կարոլինայում և Ջորջիայում։

Ավելի վաղ հաղորդվել էր շուրջ 190 զոհի մասին։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի

Բազմաթիվ մարդկանց հետ դեռ չի հաջողվել կապ հաստատել։

PowerOutage մոնիթորինգային հարթակի տվյալներով՝ Վիրջինիայում, Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Ջորջիայում և Ֆլորիդայում ավելի քան 750 000 սպառող մնում է առանց էլեկտրականության։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 3-ին այցելել է Ֆլորիդայում փոթորկից տուժած շրջաններ։

Հայերեն Русский