Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հարավ-արևմտյան վեց նահանգներում մոլեգնող «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատերը դեռ անհետ կորած են։ Ըստ հրապարակման, նաև հնարավոր է, որ նրանք պարզապես չեն կարողանում կապ հաստատել հարազատների հետ՝ հաղորդակցության ենթակառուցվածքի վնասվելու պատճառով։

Հոկտեմբերի 2-ին հաղորդվել էր փոթորկի հետևանքով 166 զոհի մասին։

Ավելի քան մեկ միլիոն սպառող առանց էլեկտրականության է մնացել Վիրջինիայում, Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Ջորջիայում և Ֆլորիդայում:

Ըստ գիտնականների՝ «Հելեն»-ի ուժգնության վրա ազդել է կլիմայի փոփոխությունը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում