Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և Վանաձորում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերության մարզային ցանցերի վերազինման ռազմավարության շրջանակում ավարտվել է շարժական ցանցերի արդիականացումը Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ 

Սա երկարաժամկետ նախագիծ է, որը ուղղված է ընկերության շարժական ցանցի արդիականացմանը Հայաստանի բոլոր մարզերում։ 

Արդիականացման արդյունքում մարզերում հասանելի է դառնում ավելի կայուն և արագ շարժական կապ։ Այն աշխատում է ժամանակակից  4G (LTE) և 4G+ տեխնոլոգիաներով, նաև պատրաստ է 5G ցանցին անցմանը։ 

Աշխատանքներն ընթանում են Հայաստանի ողջ տարածքում և երբեմն կարող են  կապի որոշակի ընդհատումներ առաջացնել, որոնք կապված են հին ցանցից նորին անցումով։ 

«Երբ մենք խոսում ենք հաճախորդի նկատմամբ հոգատարության մասին և լավ թվային փորձառություն փոխանցելու մասին, ուրեմն պետք է կենտրոնանանք տեխնիկական արդիականացման վրա։ Եվ ինչպես տեսնում եք, մենք սկսել ենք մեծածավալ արդիականացման աշխատանքներ իրականացնել, հների փոխարեն տեղադրել ժամանակակից, արդիական և տեխնոլոգիապես հագեցած կայաններ, նոր տեղերում տեղադրել կայաններ, որ մեր ենթակառուցվածքը այնպիսի մակարդակի հասցնենք, որ կարողանանք դրական թվային փորձ փոխանցել մեր սիրելի բաժանորդներին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ցանցերի արդիականացումն իրականացվում է Nokia ընկերության հետ համագործակցությամբ։ Nokia-ն մասնակցում է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքներ թարմացմանը և  նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանցի կառուցմանը։

 

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում