Գրադարանը սկսվում է ֆոնդից. ՌԴ պետական գրադարանի տնօրենը հորդորեց ուշադիր լինել ֆոնդերի բովանդակության հանդեպ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պետական գրադարանի տնօրեն Վադիմ Դուդան կարծում է՝ յուրաքանչյուր գրադարան սկսվում է ֆոնդից, ուստի պետք է շատ ուշադիր լինել այն բովանդակության նկատմամբ, որը համալրում է այդ ֆոնդը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վադիմ Դուդան նշեց հոկտեմբերի 3-ին «Խիզախ նոր աշխարհ» լիագումար նիստին, որը Երևանում կազմակերպվել էր «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» երկրորդ գիտաժողովի շրջանակում։ Երկօրյա գիտաժողովը նախաձեռնել է Հայաստանի ազգային գրադարանը։

Ռուսաստանի պետական գրադարանի տնօրենի համոզմամբ՝ գրադարանը ոչ միայն պահպանում է մշակութային ժառանգությունը, ինչը նրա առաքելությունն է, այլև մեծ ներդրում է ունենում տնտեսության զարգացման, ինչպես նաև մարդկանց կյանքի որակի բարձրացման գործում։

«Տնտեսության զարգացումը միայն բնական ռեսուրսներից կախված չէ, տնտեսության ապագան որոշվում է երկրի մտավոր ներուժով։ Յուրաքանչյուր երկիր, որը նայում է ապագային, պետք է հոգ տանի մարդկային կապիտալի՝ ինտելեկտի զարգացման մասին, ուստի գրադարանների համար ամեն բան նոր է սկսվում»,- ասաց նա։

Վադիմ Դուդայի խոսքով՝ աշխարհը շատ արագ է փոխվում, և իրենք փորձում են այդ փոփոխական ժամանակներում հետևել իրենց առաքելությանը։ «Մենք տարբեր կերպ կարող ենք ձևակերպել գրադարանների առաքելությունը։ Ըստ մեզ՝ գրադարանների հիմական նպատակն է հավաքել, պահպանել և մուտքի հնարավորություն  ապահովել փաստաթղթերի ֆոնդ։ Գրադարանը սկսվում է ֆոնդից, և ես վստահ եմ, որ մենք պետք է ուշադիր լինենք նրա հանդեպ, ինչը ստեղծում ենք։ Դա վերաբերում է ինչպես ավանդական ֆոնդին, այնպես էլ նոր՝ թվային տեսքով ֆոնդին։ Դա մեր ունեցած հարստության միայն թվայնացումը չէ։ Եթե մենք խոսում ենք թվային աշխարհի մասին, ուր հայտնվելու են հավաքածուները, պետք է նշել, որ փաստաթղթերի քանակի ռադիկալ աճ կտեսնենք»,- շեշտեց Դուդան։

Անդրադառնալով ոլորտում արհեստական բանականության կիրառմանը՝ նա ընդգծեց՝ հավատում է, որ նախ և առաջ մարդկությունը պետք է սովորի այն օգտագործել նույնօրինակ գործընթացների ավտոմատացման համար։ Առաջին հերթին պետք է գնալ այդ ավտոմատացմանը, երկրորդ հերթին՝ բովանդակության ստեղծմանը։

Խոսելով տարվա ընթացքում Ռուսաստանի պետական գրադարանի կատարած աշխատանքի մասին՝ Դուդան հայտնեց, որ տարվա ընթացքում մոտավորապես  300 հազար փաստաթուղթ են ստանում, իսկ գրադարանի ընդհանուր ֆոնդը բաղկացած է 200 մլն փաստաթղթից։  «300 հազարը փաստաթղթերի շատ մեծ հոսք է, որը պետք է մշակենք։ Այս մատրիցը ծանոթ է բոլոր խոշոր գրադարաններին։ Մենք ստանում ենք գրքեր, ամսագրեր, դիսերտացիաներ և այլն։ Առաջ տպագիր էինք ստանում, հետո սովորեցինք թվայնացնել։ Մեզ մոտ օրենք է գործում, ըստ որի՝ հրատարակիչները հրատարակված գրքի հետ նաև PDF տարբերակը պետք է տրամադրեն մեզ»,- ընդգծեց Վադիմ Դուդան ու հավելեց՝ պետք է սովորել մշակել, կառավարել ֆոնդեր մուտք գործող փաստաթղթերի հոսքերը, ինչի համար անհրաժեշտ է արհեստական բանականությունը, որը դա ավելի արագ ու արդյունավետ կանի։

«Մեզ մեծ քանակությամբ փաստաթղթերի մշակման ինդուստրիալ, համընդհանուր մոտեցումներով համակարգ է հարկավոր»,- եզրափակեց գրադարանի տնօրենը։

Հայերեն

«Ինտեր»-ը խուսափեց պարտությունից միլանյան դերբիում

Էջմիածնում անասնագոմի տանիք և 3 խմ անասնակեր է այրվել

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին