Մշակույթ

«Ջազը և դասականը» համերգային ծրագրով Երևանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևը

1 րոպեի ընթերցում

«Ջազը և դասականը» համերգային ծրագրով Երևանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում նոյեմբերի 8-ին աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևը և հանրաճանաչ ընկերները հանդես կգան «Ջազը և դասականը» համերգային ծրագրով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  համերգի ընթացքում կներկայացվի դասական և ջազային երաժշտություն՝ համեմված իմպրովիզներով

Համերգին մասնակցում են Անդրեյ Իվանովը (կոնտրաբաս), Ալեքսանդր Սինգերը (հարվածայիններ), Եկատերինա Մոչալովան (դոմրա), Բորիսլավ Ստրուլևը (թավջութակ), Սոֆյա Տյուրինան (սաքսոֆոն):

Համերգը տեղի կունենա Դվին Մյուզիք Հոլլում:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Դենիս Մացուևը նոյեմբերի 9-ին համերգով հանդես կգա նաև Արամ Խաչատրյանի համերգասրահում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում