Քաղաքականություն

Հանրային հեռուստաընկերությունը պատրաստ է ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին

1 րոպեի ընթերցում

Հանրային հեռուստաընկերությունը պատրաստ է ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերությունը պատրաստակամ է ուղիղ եթերում՝ հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կամ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից որևէ մեկին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է հեռուստաընկերության տարածած հայտարարությունում: 

«Շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։ Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։ 

Ինչպես նախկինում, հիմա էլ` Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ է իր առաքելությանը, և հրավերն ուժի մեջ է։ Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին»,–ասված է հայտարարությունում:

Հոկտեմբերի 2–ին ավելի վաղ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ավարտին հայտարարեց, որ երթով շարժվում են Հանրային հեռուստաընկերություն` ուղիղ եթերի պահանջով։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում