Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկը Mastercard վճարային համակարգի հետ համատեղ սկսել է նոր արշավ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիաբանկից, մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, պատվիրելով նոր Mastercard Ամերիաբանկից  և կատարելով վճարումներ միջազգային օնլայն  հարթակներում, հաճախորդները կստանան 1% հետվճար` առավելագույնն ամսական 10.000 դրամ։ Օրինակ, hաճախորդները կարող են գնումներ կատարել Sephora.com, Shein.com, Taobao.com, Ikea.com, Amazon.com, Ipsy.com, Iherb.com, Pinduoduo.com և այլ միջազգային հարթակներից, կամ ձեռք բերել ինքնաթիռի տոմսեր, ամրագրել հյուրանոց, վճարել բաժանորդագրությունների համար ու շատ ավելին:

Պատվիրելով նոր Mastercard Ամերիաբանկից և ակտիվացնելով այն` հաճախորդները նաև կմասնակցեն 48 հատ iPhone 16-երի խաղարկությանը․ արշավի շրջանակում մինչև տարեվերջ յուրաքանչյուր ամիս` հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, խաղարկվելու է 16-ական iPhone 16: 

Հավելենք, որ 2023թ.-ին Ամերիաբանկի Mastercard քարտերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 25.1%-ով: Իսկ Ամերիաբանկի Mastercard քարտապանների թվի աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 35.8%: 

Այս տարվա առաջին 8 ամսվա տվյալներով՝ միջազգային օնլայն հարթակներից գնումներ է կատարել Ամերիաբանկի Mastercard քարտապանների 43%-ը:

Նշենք, որ Ամերիաբանկի Mastercard հնարավոր է պատվիրել ինչպես օնլայն՝ հաշված րոպեների ընթացքում, այնպես էլ Ամերիաբանկի մասնաճյուղում։ Մանրամասները` հղումով:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հայերեն English Русский

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ովքեր պետք է ներկայացնեն 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր

Փհենյանը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ պատրաստ է օգտագործել բոլոր ուժերը՝ տարածաշրջանում սադրանքներին ի պատասխան

«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու

Թրամփը պատրաստվում է կրճատել Հորդանանին և Եգիպտոսին տրամադրվող օգնությունը Գազայի բնակիչներին չընդունելու դեպքում

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքի մասնաճյուղը

Թրամփը հրամանագիր է ստորագրել ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի համար 25% մաքսատուրք սահմանելու մասին

Թրամփը ՀԱՄԱՍ-ին սպառնացել է դժոխքով՝ մինչև փետրվարի 15-ի կեսօր պատանդներին ազատ չարձակելու դեպքում

Ուկրաինան և ՌԴ-ն գիշերը հարվածել են միմյանց. ՌԴ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել

Ռուսաստանից Վրաստան մուտքը փակվել է եղանակային պայմանների պատճառով