Տնտեսություն

ՀՀ ԱԺ պատգամավորները և ՏՀԶԿ ներկայացուցիչները խոսել են բյուջեի կառուցվածի բարելավման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ պատգամավորները և ՏՀԶԿ ներկայացուցիչները խոսել են բյուջեի կառուցվածի բարելավման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) քաղաքականության ավագ վերլուծաբան Ալֆրուն Տրիգվադոթիրի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ազգային ժողովից: 

Հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը և Դավիթ Կարապետյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի ներկայացուցիչները:

Ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Ծովինար Վարդանյանը կարևորել է փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ակնկալում է՝ Ազգային ժողովի հետ համագործակցության ինստիտուցիոնալ ճանապարհներ կգտնվեն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալֆրուն Տրիգվադոթիրը տեղեկացրել է, որ կազմակերպությունը սերտ համագործակցում է ՀՀ ֆինանսների նախարարության հետ և ներկայում աշխատում է բյուջեի կառուցվածքի բարեփոխման, բարելավման ուղղությամբ: Նա նշել է, որ սա մի գործընթաց է, որ իրականացվում է մի շարք երկրներում:

Ծովինար Վարդանյանը ծանոթացրել է բյուջեի ներկայացման ընթացակարգին, ներկայացրել, թե ինչպիսի արդյունքային ցուցանիշներ է այն պարունակում և որքանով է այդ ձևաչափն արդյունավետ: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները բյուջեի կառուցվածքը բարելավելու ուղղությամբ:

Արուսյակ Մանավազյանը ևս կարևորել է Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների մշտական զարգացումը, միջազգային լավագույն փորձի փոխանակումը: Նա տեղեկացրել է, որ ընդգրկուն փոփոխություններ են կատարվել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում, ինչպես նաև ներկայացրել է Բյուջետային գրասենյակի գործառույթները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում