Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ. վարչապետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղի հարցը հենց իր էության մեջ Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ։ Այն «փոխզիջումների» և «զիջումների» փաթեթները, որոնք դրված են եղել 2016 թվականի օգոստոսից բանակցությունների սեղանին, այդ բովանդակությունը եղել է հետևյալի մասին, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն չունենա։
Որովհետև այն փաթեթը, որը գոյություն է ունեցել 2016 թվականի օգոստոսի դրությամբ, հետևյալի մասին է եղել, որ Հայաստանի վզին գցած պարանը պետք է ավելի ձգել և մի մոտիկ տեղից կապել։ Մենք պետություն ունենալու շանս ենք ստացել։ Խոսում եք կապիտուլյացիայի մասին, ապա ինչպե՞ս է կապիտուլյացիա եղած երկրում ընտրություններ եղել և ընտրությունների արդյունքում մանդատ եք ստացել, եկել եք այստեղ նստել ու հարց եք տալիս ու դրա համար աշխատավարձ եք ստանում»,- ասաց Փաշինյանը։