Ժամանակին համընթաց. գրադարանների ոլորտում օրենքի փոփոխությունը նոր հնարավորություններ է ստեղծում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրադարաններն այսուհետ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն են ստանում: «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 2-ին՝ կարգավորելով ոլորտին առնչվող որոշ հարցեր:  

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ներկայացնելով օրենքի հիմնական փոփոխությունները, նշեց, որ դրանք թելադրված են ժամանակի պահանջով և առավել մեծացնում են գրադարանների հնարավորությունները՝ և ունենալ ավելի հետաքրքիր ծառայություն՝ դրանով ավելացնելով ֆինանսական հոսքերը, բարձրացնելով աշխատավարձերը, և քայլել ժամանակին համընթաց՝ մեծացնելով գրքի ու ընթերցանության նկատմամբ սերը: 

«Փոփոխության նպատակն էր, առաջինը, թույլ տալ գրադարաններին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որը հնարավորություն կտա հավելյալ ծառայություններ մատուցել ընթերցողներին: Մրցակցային աշխարհում հավելյալ ծառայություններ են անհրաժեշտ, մասնավորապես, խոսքը սրճարանային գործունեության մասին է, ֆիլմերի դիտումների, մշակութային միջոցառումների: Այդուհանդերձ, այդ գործունեությունը չպետք է հակասի գրադարանների բուն գործառույթներին, ինչպես նաև պահանջվելու է լիազոր մարմնի համաձայնությունը»,-նշեց նախարարի տեղակալը:  

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է ատեստավորմանը: Դրվել է ատեստավորման կարգի համար լիազորվող նորմ՝ օրենքի մակարդակում: Դրա նպատակն է գրադարանների ոլորտում աշխատավարձերի բարձրացումը: 

Երրորդ փոփոխությունը վերաբերում է նոր հասկացություններին, մասնավորապես, որպես օրինակ, նշվեց «էլեկտրոնային գրադարան» հասկացությունը, որը նույնպես ժամանակի պահանջ է, դինամիկ աշխարհի հետևից հասցնելու միտում: 

Քոչարյանը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է 641 գրադարան, որոնցից 12-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո: Նախորդ տարի հիշատակված 12 գրադարաններում արձանագրվել է 110 հազար ընթերցող, հաճախումների թիվը 1 միլիոնը գերազանցել է: Իրականացվում է գրադարանային հավաքածուների համալրում, համալրվել է 70 հազար միավոր, որից 11 հազարը՝ պետական դրամաշնորհի շրջանակում: Նախարարությունն աջակցում է ոչ միայն իր ենթակայության ներքո գործող, այլ՝ բոլոր հավատարմագրված գրադարաններին: Գրականության համալրումներից զատ, իրականացվում է նաև համակարգիչներով, տպիչ սարքավորումներով վերազինում, այլ գույքի տրամադրում: 

«Համայնքներում մշակութային երիտասարդական համալիր ծառայությունների համատեքստում գրադարանների կառավարման նոր մոդելի ստեղծման նպատակով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակվել է ՀՀ մարզերում համայնքային, մշակութային, ժամանցային կենտրոնի ձևավորման փորձարարական ծրագիր: Մենք այս պահին փորձարկում ենք պիլոտային նախագիծ: Կարծում եմ՝ մյուս տարի կունենանք նման 5 կենտրոնների նախագծերը: Ծրագիրը նման է արդեն հանրահայտ՝ «Լոֆթ» գաղափարին, որն իր մեջ ներառում է ինչպես գրադարանը, այնպես էլ՝ մշակութային կենտրոնը: Այն միտված է երիտասարդների համար ժամանցային կենտրոն դառնալուն, որը հնարավորություն կտա նաև գրքերի ընթերցանության»,- նշեց Ալֆրեդ Քոչարյանը։ 

Հայերեն

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ

Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Ռուսաստանը Հայաստանին առաջարկ է ներկայացրել նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ

ԵՄ-ն և Հայաստանը Երևանում անցկացրել են մարդու իրավունքների շուրջ 15-րդ երկխոսությունը

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը քննարկել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը

Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս

Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո