«Հայաստան 2041» հիմնադրամն «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող 10 նախագծերին հայապահպան գործունեության համար դրամաշնորհներ կտրամադրի

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան 2041» հիմնադրամը ներկայացրեց «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող 10 նախագիծը, հաղթող հեղինակներից յուրաքանչյուրը կստանա 10,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ իրագործելու հայկական ժառանգության պահպանմանն ու հայ համայնքների հզորացմանն ուղղված իր գաղափարները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող նախագծերի մասին հայտարարվեց «Հայաստան 2041» հիմնադրամի՝ Մատենադարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էր նաև բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

«Ուժեղ Սփյուռք» ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով դրամաշնորհների տրամադրման միջոցով խրախուսել հայկական ժառանգության պահպանումը, հայկական մշակույթի զարգացումն ու տարածումը, երիտասարդների համար մասնագիտական զարգացման հնարավորությունների ստեղծումը, կապը Սփյուռքի և Հայաստանի միջև, աջակցել այն ծրագրերին, որոնք կակտիվացնեն հայկական համայնքների միջև փոխգործակցությունը։ Միջոցառման ընթացքում նշվեց, որ ծրագրի շրջանակներում գրանցվել է 174 դիմում-հայտ՝ շուրջ 26 երկրի 91 քաղաքից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Լիբանանին, Ավստրալիայից և Արգենտինայից։

«Հայաստան 2041» հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանն իր խոսքում նշեց, որ ծրագրի անունը հուշում է, որ դրամաշնորհների միջոցով նպատակ է հետապնդվում հզորացնել Սփյուռքը և հայկական համայնքների ներկայացուցիչներին, որոնք ունեն նորարար գաղափարներ և դրանք իրագործելու համար քաջալերման կարիք։

«Սրանով մենք նաև մեր երախտագիտությունն ենք ցանկանում հայտնել բոլոր այն հայերին, որոնք մշտապես ակտիվ ու նվիրական աշխատանք են տանում Սփյուռքում և հավատարիմ են մնում իրենց արմատներին ու ժառանգությանը»,-ասաց Աֆեյանը՝ հավելելով, որ օգնելով ծրագրի մասնակիցներին՝ հիմնադրամը հույս ունի Հայաստանի և հայ համայնքների համար ավելի պայծառ ապագա կառուցել։

Նուբար Աֆեյանը մասնակից բոլոր 174 հայտատուին շնորհակալություն հայտնեց և շնորհավորեց հաղթող նախագծերի հեղինակներին։

Նշվեց, որ անհատների, խմբերի և կազմակերպությունների ներկայացրած հայտերից լավագույն 20 նախագծի հեղինակները ծրագրի շրջանակներում հնարավորություն են ստացել՝ մշակելու իրենց գաղափարները տարբեր ոլորտներում փորձառություն ունեցող մասնագետների հետ։

«Ուժեղ Սփյուռք» ծրագրի ղեկավար Հասմիկ Հայրապետյանն իր խոսքում նշեց, որ հետագայում այդ 20 նախագիծը դիտարկվել է հանձնաժողովի անդամների կողմից։

Նա ներկայացրեց նաև բոլոր հաղթողների անունները՝ «Ազատ 3D.3D տպագրված աջակցող միջոցներ անկախ կյանքի համար» («Թերապիստներ Հայաստանի համար» կազմակերպություն, Նյու Յորք, ԱՄՆ), «Արցախյան արձագանքներ. մեր նախնիների մոռացված երաժշտությունը», «Իմ լեզուն իմ ինքնությունն է. հայկական այբուբենը Ժնևի այգում», «Կամրջելով մշակույթներ և հիմնելով կապեր Ստենֆորդում», «Հիշողությունների քարտեզագրում՝ արձանագրելով հայ մտավոր ժառանգությունը Ստամբուլում», «Հյուսված ժառանգություն՝ բացահայտելով հայկական գործվածքների ավանդույթները ժամանակակից արվեստագետների հետ», «Ճանապարհ. Սփյուռքի հետազոտությունների հարթակ», «Մենթորության ծրագիր», «Սովորեք հայկական մշակույթն ու պատմությունը խաղի միջոցով» և «Փաստավավերագրական ֆիլմ. Երուսաղեմի հայկական թաղամասը փրկելու Հայաստանի և Սփյուռքի համատեղ ջանքերը»։

«Ուժեղ Սփյուռք» ծրագրի 2024 թվականի դրամաշնորհ ստացած նախագծերը պետք է իրականացվեն առավելագույնը 18 ամսվա ընթացքում՝ մինչև 2026 թվականի գարուն։

«Հայաստան 2041» հիմնադրամի նպատակն է հզորացնել Հայաստանը և հայությանը՝ կայուն զարգացման համար կառուցելով համընդհանուր տիրույթ՝ երկրում և երկրից դուրս։ Այն արդեն մշակել է տարբեր նախագծեր Հայաստանի ապագայի և Հայաստանն ավելի բարգավաճ և առաջադեմ պետություն դարձնելու համար։

«Հայաստան 2041» հիմնադրամը գործում է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի շրջանակում, որն աջակցություն է ստանում «Աֆեյան» հիմնադրամից։

Նուբար Աֆեյան

Նուբար Աֆեյան

Նուբար Աֆեյան

 

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP