Իսրայելը լրացուցիչ ուժեր է ուղարկել Լիբանան, ևս 20 գյուղի բնակիչների հրահանգել է տարհանվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ բանակի մի քանի ստորաբաժանումներ և բրիգադներ միանում են Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ հոկտեմբերի 1-ից մեկնարկած «սահմանափակ, տեղայնացված և թիրախավորված» հարձակմանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՊԲ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ զինվորներին ուղեկցում են Իսրայելի ռազմաօդային ուժերը և հրետանին։

Բացի այդ, Իսրայելը Լիբանանի մոտ 2 տասնյակ գյուղերի բնակիչներին հրահանգել է անմիջապես տարհանվել և ուղևորվել դեպի երկրի հյուսիս։ ԻՊԲ ներկայացուցիչ Ավիչայ Էդրին X սոցիալական հարթակում գրել է, որ ցանկացած տուն, որը «Հեզբոլլահ»-ի կողմից օգտագործվում է ռազմական նպատակներով, թիրախ է հանդիսանում։ 

Հոկտեմբերի 1-ին ԻՊԲ-ն մոտ 30 գյուղի բնակիչներին էր տարհանման հրահանգ տվել։ 

Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը լիբանանյան 30 գյուղերի բնակիչներին տարհանվելու կոչ է արել

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ իսրայելական հարվածներից վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանում գրեթե 1900 մարդ է զոհվել, ավելի քան 9000-ը՝ վիրավորվել, նրանց մեծ մասը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։  

Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Լիբանանի հարավում Իսրայելի բանակի հետ բախումների մասին

 

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում