Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Լիբանանի հարավում Իսրայելի բանակի հետ բախումների մասին

1 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Լիբանանի հարավում Իսրայելի բանակի հետ բախումների մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի շիա «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է Իսրայելի բանակի զինծառայողների հետ մարտական բախումների մասին Լիբանանի հարավի սահմանամերձ Էլ Ադիսա բնակավայրում։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

«Իսլամական դիմադրության մարտիկները չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ի լուսադեմին բախվել են իսրայելական հակառակորդի հետևակի ջոկատի հետ, որը փորձել է ներթափանցել Էլ Ադիսա քաղաք Հալեթ էլ Մահաֆերի կողմից», - ասվում է շիաների շարժման հայտարարության մեջ:

«Հեզբոլլահ»-ը պնդում է, որ Իսրայելի բանակի ստորաբաժանումը ստիպված է եղել նահանջել կրած կորուստների  պատճառով:

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ իսրայելական հարվածներից վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանում գրեթե 1900 մարդ է զոհվել, ավելի քան 9000-ը՝ վիրավորվել, նրանց մեծ մասը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում