Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջին ամսական ջերմաստիճանը հոկտեմբերին +7.9°C, ինչը նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 5°C-ով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից՝ ներկայացնելով 2024 թվականի հոկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը: 

Ամսվա ընթացքում կդիտվի ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կկազմի +9.8°C, երրորդում՝ +5.9°C: Միջին ջերմաստիճանը առավել բարձր է Մեղրիում՝ +15°C, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում՝ +13°C, Տավուշում՝ +12°C: Ցածր է լեռնային շրջաններում՝ +7°C (Աշոցքում՝ +4°C):

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը' նորմային մոտ:

Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենիր տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ գրել է, որ հոկտեմբերի 3-ից Հայաստանում 10-օրյա «փոքրիկ» ամառ է սպասվում, ինչը ենթադրևում է, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում