ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարենային անվտանգության ամրապնդումը մնում է Եվրասիական տնտեսական միության առաջնահերթությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ընդգծելով, որ Միության մեջ մտնող երկրների բնակիչները պետք է որակյալ սննդից օգտվելու հնարավորություն ունենան:
«Առաջնահերթ է նաև պարենային անվտանգության ամրապնդումը։ ԵԱՏՄ երկրների բնակիչները պետք է որակյալ, առողջ և բազմազան սննդակարգի հասանելիություն ունենան։ Եվ Միության առավելություններից մեկն էլ հենց հիմնական պրոդուկտների ինքնաբավության բարձր մակարդակն է»,- նշեց Միշուստինը։