Հայաստան

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող 14 632 բուժառուից 14 336-ը կանայք են. հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս

1 րոպեի ընթերցում

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող 14 632 բուժառուից 14 336-ը կանայք են. հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ, նրանցից 14 հազար 336-ը` կանայք են: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից, ըստ տարիքային խմբերի և սեռի` կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշմամբ հաճախակի հանդիպող չարորակ նորագոյացությունների թվաքանակով կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում առաջին տեղում է` 1511 դեպք (2023թ. տվյալներով): 

Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը:

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ: 

Նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում է մահացությունը շուրջ 30%-ով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում