Ուկրաինայի պաշտպանության նախարարն աշխատանքից ազատել է իր տեղակալներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը որոշել է պաշտոնանկ անել իր երեք տեղակալներին և պետքարտուղարին: Դա կապված է ռազմական դրության պայմաններում գերատեսչությունում գործընթացների հստակություն և վերահսկելիություն ապահովելու անհրաժեշտությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել Ուկրաինայի պաշտպանության նախարարության Telegram ալիքում։

«Ես ստորագրել եմ Ուկրաինայի նախարարների կաբինետին ներկայացված դիմումը պաշտպանության փոխնախարարների` Ստանիսլավ Հայդերի (տեղափոխվում է նախարարի գրասենյակի ղեկավարի պաշտոնին), Ալեքսանդր Սերհիյի, Յուրի Ջիհիրի, Լյուդմիլա Դարահանի (պետքարտուղար) պաշտոնանկության վերաբերյալ: Նոր նշանակումների մասին, այդ թվում՝ փոխնախարարների, կտեղեկացնեմ առանձին», - ասվում է հրապարակման մեջ։

Ումերովի խոսքով՝ բոլոր գործընթացները գերատեսչության ներսում պետք է լինեն «հստակ և վերահսկելի», իսկ դրանց վրա ազդելու ցանկացած արտաքին կամ ներքին փորձ անթույլատրելի է:

Բացի այդ, Ումերովն ասել է, որ խնդիր է դրել իրավապահների և հակակոռուպցիոն մարմինների հետ միասին ավարտին հասցնել գնումների համակարգի մաքրման գործընթացը։

Սեպտեմբերի 20-ին Ումերովն աշխատանքից ազատել էր Հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի երկու տեղակալներին։ Ինչպես գրել են ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուրների, այս որոշումն ընդունել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակում՝ Բուդանովին թուլացնելու նպատակով։ 

Հայերեն English

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը