Ստոլտենբերգը տասը տարի աշխատելուց հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կզիջի Ռյուտեին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տասը տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր աթոռը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

Լիազորությունները հանձնելու պաշտոնական արարողությունից հետո նրանք ելույթ կունենան կազմակերպության աշխատակիցների առջև։ Այնուհետև Ռյուտեն իր առաջին մամուլի ասուլիսը կանցկացնի որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար: Նիդեռլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատի ժամկետը հինգ տարի է, այն կարող է երկարացվել։

Իր մանդատի ժամկետը լրանալուց մեկ շաբաթ առաջ Ստոլտենբերգն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր գլխավոր ձեռքբերումը համարել է դաշինքի ամրապնդումը, իսկ ձախողումը և հիասթափությունը` զորքերի դուրսբերումն Աֆղանստանից։ 

«Ամենամեծ ձեռքբերումը ոչ միայն ինձ, այլև ՆԱՏՕ-ի համար այն է, որ մենք կարողացանք ամրապնդել ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանությունը, ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ դարձնել: Աշխարհը տասը տարվա ընթացքում շատ ավելի վտանգավոր է դարձել, բայց ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղ է դարձել», - ասել է գլխավոր քարտուղարը:

Ըստ POLITICO թերթի եվրոպական հրատարակության աղբյուրների՝ Յենս Ստոլտենբերգը կդառնա Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի նոր նախագահը։ 

Ռյուտեն 57 տարեկան է։ Մինչև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելը նա գրեթե 14 տարի զբաղեցրել է Նիդեռլանդների վարչապետի պաշտոնը։ 

Հայերեն English Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը