Կրթություն

Կյանքից հեռացել է ԳԱԱ ակադեմիկոս, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Յուրի Սարգսյանը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ԳԱԱ ակադեմիկոս, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Յուրի Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Յուրի Սարգսյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Յուրի Սարգսյանն իր անգնահատելի ներդրումն ունի ՀՀ-ում ճարտարագիտական կրթության և գիտական մտքի զարգացման գործում՝ գիտամանկավարժական բազմամյա գործունեություն ծավալելով մեքենաների և մեխանիզմների տեսության, ռոբոտատեխնիկայի և համակարգչային նախագծման ոլորտներում։ 

Նա բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատությունների հեղինակ է,  բարձրագույն կրթության ու գիտության ոլորտի արդյունավետ կառավարիչ, որն իր գիտական ձեռքբերումների և անձնային բարձր հատկանիշների շնորհիվ վայելում էր թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային ճարտարագիտական համայնքների հարգանքը: 

Գիտության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Յուրի Սարգսյանը 2016 թվականին պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալով։

ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Յուրի Սարգսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի մահվան կապակցությամբ կստեղծվի հանձնաժողով՝ նրա հուղարկավորության կազմակերպման նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում