Մշակույթ

Քննարկվել է ՀՀ պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև ցուցադրությունների հեռանկարը

1 րոպեի ընթերցում

Քննարկվել է ՀՀ պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև ցուցադրությունների հեռանկարը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆին և նույն թանգարանի ավագ կուրատոր, Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հետ ծրագրերի համակարգող Մանֆրեդ Նավրոթին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է համատեղ միջազգային ցուցադրություններ կազմակերպելու առաջարկություն: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև փոխադարձ ցուցադրությունների անցկացման և հետագա փոխգործակցության հեռանկարները։

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության սրահներում, ինչպես նաև ծանոթացել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում