Կրեմլում հայտնել են, որ ՌԴ-ին խաղաղություն պարտադրելու Զելենսկիի դիրքորոշումը «ճակատագրական սխալ է»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի դիրքորոշումը «Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու» վերաբերյալ սխալ է և հետևանքներ կունենա Ուկրաինայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իմ տեսանկյունից` նման դիրքորոշումը ճակատագրական սխալ է: Ճակատագրական սխալ, համակարգային սխալ, սա խորագույն մոլորություն է, որն, իհարկե, անխուսափելիորեն հետևանքներ կունենա Կիևի վարչակարգի համար», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Զելենսկին, սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, դեմ է արտահայտվել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար Ռուսաստանի հետ բանակցություններին։ Բացի այդ, նա կրկին հանդես է եկել իրավիճակի կարգավորման համար իր «խաղաղության բանաձևն» օգտագործելու օգտին։

Սեպտեմբերի 24-ին Զելենսկին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ նրա «հաղթանակի ծրագիրը» կապ չունի Ռուսաստանի հետ բանակցությունների հետ, այլ ուղղված է Ուկրաինայի զինված ուժերի հզորացմանը։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնության նպատակը հակամարտությանն արագ վերջ տալն է, այլ ոչ թե մի քանի տարի ձգձգելը։

Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Զելենսկիի հայտարարություններն իր «հաղթանակի ծրագրի» վերաբերյալ, նշել է, որ Մոսկվան գիտակցում է Կիևի ռեժիմի էությունը, շարունակում է «հատուկ գործողությունը» և հասնելու է իր առջև դրված բոլոր նպատակներին։

Հայերեն Русский

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ