Մշակույթ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը նոր ռոյալ ունի

2 րոպեի ընթերցում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը նոր ռոյալ ունի

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվել է նոր ռոյալով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, գերատեսչությունը միջոցներ է հատկացրել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան համար բարձրակարգ ռոյալ ձեռք բերելու նպատակով:

Steinway & Sons մակնիշի Steinway Hamburg ռոյալը, որն իր տեսակի մեջ լավագույն գործիքներից է, արդեն Կամերային երաժշտության տանն է: 

Գործիքի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Steinway & Sons ընկերության Եվրոպայի, Աֆրիկայի և Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Անտոն Վիլհելմը, Steinway&Sons ընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԷՍ ԷՍ ԷՅՋ ԷՅՋ ՍՊԸ-ն (acoustiKa)՝ ի դեմս Գազանճեան ընտանիքի և այլ հյուրեր։

Գործիքը բանալիով բացելու և այն առաջինը փորձարկելու պատիվը վերապահվել է մաեստրո Մանսուրյանին։ 

«Շատ ուրախ ենք, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվել է նման բարձրակարգ գործիքով։ Վստահ ենք, որ այս գործիքի շնորհիվ կկարողանանք ներգրավել էլ ավելի հանրահռչակ մենակատարների ու արտիստների, որոնք հանդես կգան հայ հանդիսատեսի համար։ Շնորհակալ ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը նման մեծածավալ աջակցության համար»,-միջոցառման ժամանակ նշել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում