Իրավունք

Դատախազը հանձնարարել է չձերբակալել Լապշինին. նա ազատության մեջ է

1 րոպեի ընթերցում

Դատախազը հանձնարարել է չձերբակալել Լապշինին. նա ազատության մեջ է

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս-հրեական ծագմամբ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ գլխավոր դատախազության տարածած պարզաբանման մեջ նշվում է, որ դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Լապշինին չձերբակալել. ներկայում նա ազատության մեջ է։

Սեպտեմբերի 21-ին Լապշինը հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում նրա մուտքը Հայաստան կասեցրել են սահմանապահները, վերցրել են անձնագիրը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում