Իրանը շնորհավորում է բարեկամ Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ. Իրանի ԱԳՆ
1 րոպեի ընթերցում
![Իրանը շնորհավորում է բարեկամ Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ. Իրանի ԱԳՆ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/09/21/mMofgxwubXYiBuRVUmMKCMibvxbNqwumQCPXVze0.webp)
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը Անկախության օրվա առթիվ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը շնորհավորում է բարեկամ, հարևան երկրի՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և Կառավարությանը Անկախության օրվա առթիվ, մաղթում Հայաստանի բարգավաճում, հաջողություններ և երկու ժողովուրդների միջև մշտապես ամրապնդվող կապեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «X»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳՆ-ն։