Տնտեսություն

Վարչապետը և Bank of Georgia-ի խորհրդի նախագահը կարևորել են կոռուպցիայի դեմ ՀՀ կառավարության հետևողական պայքարն ու բարեփոխումների շարունակականությունը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը և Bank of Georgia-ի խորհրդի նախագահը կարևորել են կոռուպցիայի դեմ ՀՀ կառավարության հետևողական պայքարն ու բարեփոխումների շարունակականությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահ Մել Քարվլին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Bank of Georgia-ի մուտքը հայկական ֆինանսական շուկա և մեր երկրում ներդրումային գործունեություն ծավալելու որոշումը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ վրացական բանկը Հայաստանի ֆինանսական ոլորտ կբերի նոր մշակույթ:   

Ըստ աղբյուրի՝ Մել Քարվլը նշել է, որ լավատեսորեն են նայում Հայաստանի ֆինանսական շուկային և տնտեսության զարգացման հեռանկարներին՝ հավելելով, որ մեր երկրի դրամավարկային քաղաքականությունը հավասարակշռված է, ինչը նպաստում է ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացմանը: 

Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահն անդրադարձել է բանկի հետագա գործունեությանն ու հետագա ծրագրերին: 

Նշվում է, որ ներդրումային միջավայրի բարելավման համատեքստում երկուստեք կարևորվել է ՀՀ կառավարության կողմից կոռուպցիայի դեմ հետևողական պայքարն ու բարեփոխումների շարունակականությունը: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում