Պրահայում կցուցադրվեն Լեռնային Ղարաբաղի թեմատիկայով ֆիլմեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայի Skautský institut-ում սեպտեմբերի 30-ին կցուցադրվեն Հասմիկ Մովսիսյանի «250 կմ», Արման Այվազյանի «Քարը», Էմիլի Մկրտչյանի «Մայրենիք», Սաշա Քլամպի «Բլոկադա» ֆիլմերը, որոնք անդրադառնում են Լեռնային Ղարաբաղին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս նախաձեռնությամբ հայ-չեխական ČARM կազմակերպությունը միանում է «Արցախի թեմայով ֆիլմերի ցուցադրություններ» նախագծին, որը նվիրված է արցախյան վերջին տարիների իրադարձությունների հիշատակին։

Ծրագիրը կյանքի է կոչվում սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ը ուսանողական հաստատությունների և տարբեր կառույցների հետ համագործակցությամբ Երևանում, մարզերում և սփյուռքում։

Չորս ֆիլմերը ցուցադրվում են ČARM-ի և PlatformDoc-ի համագործակցության շնորհիվ։

«Ուրախ ենք, որ Պրահայում ապրող հանդիսատեսի դատին կհանձնենք վերջին տարիների կինոնկարները՝ Արցախի մասին։ Այս թեմայի միջազգային տարածումը շատ կարևոր է մեզ համար, և նման միջոցառումների շնորհիվ մենք հանրության ուշադրությունը սևեռում ենք մեզ համար կարևոր այդ խնդրին»,-նշում է հայ-չեխական ČARM կազմակերպության հիմնադիր տնօրեն Բելլա Կնյազչյանը։

 

Հայերեն Русский Türkçe 中文

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը