Աշխարհասփյուռ հայության ներգրավումը շատ կարևոր է Հայաստանի ապագայի համար. Լիբանանի հայազգի պատգամավոր

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի խորհրդարանի հայազգի անդամ Փաուլա Եագուպեանը շատ կարևոր է համարում Համաշխարհային հայկական գագաթնաժողովի անցկացումն՝ ընդգծելով, որ Սփյուռքը Հայաստանի դեսպանն է ամբողջ աշխարհում և աշխարհասփյուռ հայության ներգրավումը վճռորոշ է Հայաստանի ապագայի համար։

Փաուլա Եագուպեանը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ խոսելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և կապերի զարգացման կարևորության, դրանում Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ունեցած կարևորության, ինչպես նաև Հայաստան-Լիբանան ներկա հարաբերությունների վերաբերյալ։

-Տիկին Եագուպեան, Ձեր կարծիքով՝ կարևոր է արդյո՞ք Համաշխարհային հայկական գագաթաժողովը Հայաստանի և Սփյուռքի շփումների ու հարաբերությունների համար: 

-Շատ կարևոր է Հայաստանի և այստեղ կատարվողի մասին իմանալու համար մեկտեղել հայկական Սփյուռքն ու աշխարհի հայերին։ Հայերի ներգրավումը վճռորոշ է Հայաստանի ապագայի համար։ Այս երկրի սահմանները շատ ավելի մեծ են, քան 30,000 կիլոմետրը: Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր չէ, այն թևեր ունեցող երկիր է: Իսկ Սփյուռքն, իսկապես, Հայաստանի դեսպանն է ամենուր։ Կարծում եմ, որ պետք է շատ աշխատանք տարվի Սփյուռքի հետ՝ ավելի ու ավելի ներգրավելով Սփյուռքին, հատկապես նոր սերնդին: Մենք ունենք մի բան, որը միավորում է մեզ բոլորիս, դա հայկական հարցն է: Այս հարցը համախմբում է աշխարհի բոլոր հայերին: Եվ այսօր մենք դեռ վճարում ենք հայ լինելու գինը, վճարում ենք այս բարդ տարածաշրջանում գտնվելու համար: Մենք պետք է կանգնենք Հայաստանի կողքին և պետք է հավատանք, որ ՀՀ կառավարությունը ճիշտ կգործի։ Եվ ես կարծում եմ՝ Սփյուռքը պետք է իր խոսքն ասի դրանում, պետք է ունենա նաև կարծիք, որովհետև դուք չեք կարող միայն օգնություն խնդրել, դուք օգնություն եք խնդրում, բայց նաև պետք է լսեք Սփյուռքին և նրա կարծիքը: 

-Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է անել Սփյուռքն աշխարհում հայկական շահն առաջ մղելու համար, և ի՞նչ կարող է անել Հայաստանը հայկական Սփյուռքի հետաքրքրություններն առաջ մղելու համար

-Այսօր Սփյուռքը կարող է շատ բան անել երիտասարդ Հայաստանի համար, շատ ավելին, քան Հայաստանը կարող է անել Սփյուռքի համար։ Հայերը հաջողակ են շատ երկրներում, նրանք ունեն մեծ ուժ և կարող են այն տալ երկրին: 

Ես գալիս եմ մի երկրից, որն օկուպացված է մինչ օրս. հայրս Զեյթունից է: Բայց ինձ կապված եմ զգում Հայաստանին, նույնիսկ եթե մենք խոսում ենք տարբեր բարբառներով։ Մենք ունենք նույն արյունը և ունենք նույն գործը: Ինձ համար շատ զգացմունքային է այս գագաթնաժողովին մասնակցելը և ես չեմ կարող դադարել մտածել, թե ինչպես մենք կարող ենք իրականում օգտագործել կապերը Լիբանանի հետ, որի հայ համայնքը շատ աշխույժ ներգրավված է լիբանանյան կյանքում։ Այս  երկրներն ունեն շատ նմանություններ, շատ ընդհանուր բաներ, և մենք պետք է օգտվենք դրանից: 

-Ձեր կարծիքով, որո՞նք են Համաշխարհային հայկական գագաթնաժողովի կարևորագույն թեմաները։

-Այս հանդիպումները վճռորոշ նշանակություն ունեն տարբեր տեղերում ապրող հայերի հետ կապեր հաստատելու համար և նրանց հիշեցնելու՝ դուք ոչ միայն ապրում, աշխատում և շնչում եք ինքներդ ձեզ համար, այլ երբեմն պետք է վարձահատույց լինել հայրենիքին, երբեմն պետք է մտածել, թե որտեղից եք գալիս։ Պատմության ճիշտ կողմում լինելը մարդու իրավունքների հետ լինելն է, և մեր գործը վերաբերում է մարդու իրավունքներին: 

Ես ցեղասպանությունը վերապրածի դուստր եմ՝  հայրս ծնվել է 1911 թվականին, և նա չորս տարեկան էր, երբ ստիպված էր փախչել իր տնից,  նա տեսել է, թե ինչպես են ամբողջ ընտանիքին մորթում իր աչքի առաջ։ Նա ապաստան է գտել Լիբանանում, որը դարձավ նրա ընտրած երկիրը։ Նա Լիբանանի «մեծ» քաղաքացի էր: Լիբանանի առաջին քարտեզը պատրաստել է հայրս, ով քարտեզագետ էր: Ես ցեղասպանությունը վերապրածի շատ հպարտ դուստր եմ, ով Լիբանանի հիանալի քաղաքացի է դարձել։ Հայրս երբեք չի մոռացել, թե որտեղից է եկել, երբեք չի մոռացել իր արմատները, իր արյունը և իր պատմությունը, և նա մեզ անընդհատ պատմում էր իր մոր մասին։ 

Գագաթնաժողովը կստիպի ավելի շատ հայերի մտածել այս երիտասարդ պետության մասին՝ ինչպե՞ս կարելի է օգնել Հայաստանին և լինել վերջինիս կողքին: Ես վստահ եմ, որ Սփյուռքում ապրող հայերն իրենց երկրների շատ լավ քաղաքացիներ են, ներգրավված քաղաքացիներ են, բայց դա չի նշանակում, որ դուք չունեք բավարար ժամանակ և բավարար տոկունություն կամ ներուժ՝ մտածելու համար նաև ձեր սահմանից դուրս և մտածել՝ ինչպե՞ս և ե՞րբ կարող ես օգնել հայրենիքիդ:

Երբ խոսքը վերաբերում է իմ սեփական արյանը, իմ պատմությանը, իմ սեփական ժառանգությանը, ես պետք է անեմ նույնիսկ ավելին, դա ամենաքիչն է, որ մենք կարող ենք անել: 

Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է հայը կամ հայի ժառանգը ներգրավված չլինել հայրենիքի գործերին: Ճիշտ այնպես, ինչպես լիբանանցիներն ամենուր են, նրանք մտածում են, թե ինչպես կարող են օգնել Լիբանանին, ինչպես վարձահատույց լինել Լիբանանին, նույնիսկ եթե ստիպված են եղել փախչել երկրից, նույնիսկ, եթե մղձավանջ է եղել  Լիբանանում: Ինչ էլ որ լինի, նրանք փորձում են օգնել և աջակցել Լիբանանին։ Մենք պետք է նույնն անենք ամենուր: 

-Հանդիսանալով Լիբանանի խորհրդարանի անդամ՝ ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Լիբանանի միջև առկա միջխորհրդարանական հարաբերությունները։

-Քանի որ ես ընդդիմադիր եմ, ինձ չեն նշանակում որևէ հանձնաժողովում, որը կապված է Հայաստանի հետ, քանի որ այդ որոշումը կայացնում է խորհրդարանի խոսնակը։ Եվ ես դեմ եմ նրան, նրա կուսակցությանը, նրա քաղաքականությանը: Ցավոք, հայկական կուսակցությունները մշտապես դաշինքի մեջ են Լիբանանում իշխող դասի հետ՝ առանց որևէ հարցադրման: Հետևաբար, լինելով ընդդիմադիր, մենք հնարավորություն չունենք Հայաստանի հետ ավելի պաշտոնական աշխատանք տանելու։ Բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող գալ այստեղ և օգնել, լինել այս նշանավոր գագաթնաժողովի մի մասը: Այն իսկապես հաճելի էր ինձ համար, և հուսամ՝ մենք կարող ենք շատ ավելին անել ապագայում: 

-Տիկին Եագուպեան, բոլորն իմացան, թե ինչ է կատարվում Լիբանանում այս օրերին։ Ունե՞ք այդ մասին որևէ մանրամասն տեղեկություն։

-Ցավոք սրտի, մենք չունենք… Իրավիճակը Լիբանանում այժմ աղետալի է, և ես կարծում եմ, որ Իսրայելը ռազմական հանցագործություն է կատարել: Դա պատերազմական հանցագործություն է և հանցագործություն մարդկության դեմ: Սա պատերազմ է տեխնոլոգիաների, գիտության, արհեստական ​​ինտելեկտի դեմ: Դա շատ, շատ վտանգավոր է: Ես դեմ եմ Լիբանանի «Հեզբոլլահ»-ին: Ես «Հեզբոլլահ»-ի դեմ կատաղի մարտիկ եմ և դեմ եմ նրան, ինչը նրանք պաշտպանում են։ Դեմ եմ այն աղանդավորությանը, որն արմատացած է նրանց գաղափարախոսության մեջ: Այնուամենայնիվ, ես չեմ կարող հավանություն տալ նման բանին։ Իսրայելն այսօր ահաբեկչական պետություն է: Ուրիշ բան չի կարելի ասել։ Դա զանգվածային սպանություն էր, նույնիսկ, եթե զոհերի թիվը մեծ չէ։ Բայց տեղի ունեցածը շատ վտանգավոր նախադեպ է պատմության մեջ։

 

Հայերեն English Français

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում